Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Փոքրիկ իշխանը» վտանգավոր գիրք է

«Փոքրիկ իշխանը» վտանգավոր գիրք է
04.01.2018 | 13:38

Թուրքիայի Դիարբեքիրի կալանավայրում բանտարկյալին ուղարկված մի շարք գրքեր թույլ չեն տվել անցկացնել։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ կալանավորի բարեկամները բանտ են ուղարկել «Փոքրիկ իշխանը», «Ռոբինզոն Կրուզո» և «Թոմ Սոյեր» վեպերը, բանտի ղեկավարությունը հրաժարվել է ընդունել։


Պատճառաբանության մեջ նշվել է, որ վտանգավոր գրքեր են։

Դիտվել է՝ 5972

Մեկնաբանություններ